1874 դիտում
10:50 31-05-2016
Արտահանման աճը մեզ ավելի խոցելի է դարձնում. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 2,2 անգամ` կազմելով 67,7 մլն դոլար (2015 թվականի առաջին եռամսյակին այդ ցուցանիշը 31,2 մլն էր)։ Ընդհանուր արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում աճել է շատ ավելի թույլ տեմպով` 26,3%-ով։ Դրա արդյունքում` ՌԴ-ի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում աճել է և եռամսյակի արդյունքներով հասել 18%-ի։ Առաջին հայացքից` այս փաստը կարող է միայն ուրախացնել։ Սակայն մի քանի օր առաջ ԿԲ-ն հրապարակել էր 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, որը հուշում է, որ ոչ թե պետք է ուրախանալ, այլ հակառակը` մտահոգվել։
Բանն այն է, որ 2015 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատումը և ՌԴ-ի տեսակարար կշռի նվազումը ընդհանուր արտահանման մեջ ԿԲ-ն դիտարկել էր` որպես արտաքին առևտրի կենտրոնացվածության թուլացում, ինչն իր հերթին` նվազեցրել է ՀՀ տնտեսության խոցելիությունը ՌԴ անբարենպաստ զարգացումներից։ Ստացվում է` եթե ՌԴ կշռի նվազումն արտահանման մեջ նվազեցնում է մեր տնտեսության խոցելիությունը, ապա հակառակ երևույթը` արտահանման աճը, մեզ ավելի խոցելի է դարձնում։ Իսկ դրանում ոչ մի ուրախալի բան չկա»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
10:39 25-02-2017
2016-ին արտահանման կտրուկ աճը պայմանավորված է 2015-ի կտրուկ անկմամբ. «168 ժամ»
2943 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»