211652_close_icon
views-count6220 դիտում article-date 12:01 31-05-2016

Հուլիսի 1-ից գազի սակագինը շարքային սպառողների համար 10 դրամով կէժանանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց էժանացնել 10 դրամով: Հուլիսի 1-ից ՀՀ-ում բնական գազի սակագինը սպառողների համար շուրջ 156 դրամից կդառնա 146.00 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 ԽՄ բնական գազի դիմաց: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի գազ սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257 ԱՄՆ դոլար է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց: Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանված է 156.700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Նմանատիպ նյութեր