6938 դիտում
09:17 01-06-2016
Նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ վերջնական որոշում չկա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,֊ երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շոջանառվող տեղեկությունների համաձայն. Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,– հերքեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3418 դիտում
21:11 10-02-2022
«Սպասելի որոշում էր». Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
28654 դիտում
17:46 27-12-2016
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «լուսավոր որոշումը»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը