1719 դիտում
10:23 01-06-2016
Մարդիկ կամ կազմակերպություններ կան, որ հաճույք են զգում այն մտքից, որ իրենց հետապնդում են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարդիկ կամ կազմակերպություններ կան, որ հաճույք են զգում այն մտքից, որ իրենց հետապնդում են։ «Անալիտիկ» ակումբը կարծում է, որ իրեն հետապնդում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ինչ-որ մեկի պատվերով։ Պատգամավորն էլ կարծում է, որ իրեն հետապնդում է ոչ միայն ակումբը, այլև մի շարք քրեական կազմակերպություններ՝ էլի ինչ-որ մեկի պատվերով։
Իսկ հնարավոր չէ՝, որ մարդիկ պարզապես վատ կարծիք ունենան իրար մասին, և դա լինի միանգամայն ինքնաբուխ, առանց որևէ պատվերի։ Եվ արդյո՞ք այդ վատ կարծիքը պարտադիր պետք է որակել որպես հետապնդում։ Ինձ, օրինակ, երբեք չի թվացել, որ ինձ որևէ մեկը հետապնդում է, որովհետև ինձ չեմ համարում այնպիսի կարևոր մի ֆիգուր, որ պիտի ինչ-որ մեկին խանգարի կամ վնաս տա՝ այն աստիճանի, որ դառնա հետապնդման թիրախ։ Ինչ-որ մեկին իմ գրածը դուր է գալիս, մյուսին՝ ոչ, բայց դրա տակ ես ոչինչ չեմ տեսնում ու չեմ պատրաստվում դրա մեջ խորանալ։ Գուցե ակումբներն ու պատգամավորները, քաղաքական և կիսաքաղաքական գործիչներն ավելի ծանրակշիռ են, և իրենց գործն ունի այնպիսի մի տիեզերական նշանակություն, որ դա ստիպում է աշխարհի բոլոր «մութ ուժերին» համախմբվել դրանց դեմ»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2325 դիտում
10:39 23-09-2022
Իշխանությունը չի զգում կամ ձև է անում, որ չի զգում պետության գլխին կախված վտանգը․ «Առավոտ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»