211652_close_icon
views-count12306 դիտում article-date 12:18 02-06-2016

Բեռլինում բողոքի ցույցի են ելել ադրբեջանցիներն ու թուրքերը

Այսօր Բեռլինում՝ Բունդեսթագի շենքից մոտ 100 մետր հեռավորության վրա բողոքի ակցիա են սկսել թուրքերն ու ադրբեջանցիները, հաղորդում է Haqqin.az-ը: Ցուցարարները հակահայկական կարգախոսներ են հնչեցնում, թափահարում հակահայկական քարոզչությամբ պաստառներ: Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Իսկ մինչ այդ թուրքական իշխանությունները՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գերմանական իշխանություններին սպառնալիքներ են ուղղել:

Նմանատիպ նյութեր