211652_close_icon
views-count5248 դիտում article-date 13:52 02-06-2016

Կառավարությունը հավանություն է տալիս Իրանի ու ՀՀ-ի միջև առանց վիզային ռեժիմի մասին Համաձայնագրին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը սահմանում է երկու պետությունների քաղաքացիների` սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի՝ միմյաց երկրի տարածք մուտք գործել, տարանցմամբ անցնելը, դուրս գալը` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությանը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ Հայաստանի ու Իրանի միջև, ինչը գործադրի նիստին կրկնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել էր, որ այն փոխշահավետ համաձայնագիր է, որից կշահեն թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ Հայաստանը: Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին՝ իրանագետը նշել էր, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կխթանի երկու երկրների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ճյուղի ծավալմանը.

Նմանատիպ նյութեր