4940 դիտում
15:46 02-06-2016
Ի՞նչ անակնկալ է մատուցել պատանի ԵԿՄ-ականներին գեներալ Մանվել Գրիգորյանը
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատանի եւ երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է` հայ երեխան դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում: Պատգամը կյանքի է կոչում Սպարապետի իրավահաջորդ Զորավար Մանվել Գրիգորյանը:
Ինչպես ԵԿՄ վարչությունից փոխանցում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին, երկրապահների պատանեկան կառույցն ստեղծվել է դեռ 1997 թվականին, սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ, աշխատանքներին նոր որակ հաղորդվեց: Այսօր արդեն «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում:
Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, փաստաբանների պալատի, պետական կադաստրի կոմիտեի, անվտանգության միջազգային ակադեմիայի հետ: Նշված կառույցների, նաեւ` ոստիկանության մասնագետների եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, Երկրապահը կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ, որոնց մասնակցող երեխաները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, հաղորդակցվում են հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը: Եվ յուրաքանչյուր դասընթաց վարում են տվյալ ոլորտի որակյալ մասնագետներ, ովքեր նույնպես կամավորական են:
Պատանիների հետ տարվող աշխատանքների կարեւորագույն փուլերից են ուսումնամարզական վարժանքներն ամառային ճամբարում: Այստեղ երեխաները զուգորդում են հանգիստն ու դասընթացները:
Ճամբարն այս տարի ներկայանում է արդեն կատարելագործված տեսքով` տարածքը գազիֆիկացվել է, էլեկտրիֆիկացվել, նոր ընդարձակ ճաշարան է կառուցվել, տեղադրվել ու կահավորվել են տնակներ, սանկոյուղու, լոգարանների համար եւս առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել:
2016-ի ճամբարային սեզոնի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ճամբարային սեզոնի բացման եւ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:
Ճամբարի բացման կապակցությամբ ողջույնի խոսքերով հանդես եկան Երկրապահի երեք սերունդների եւ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Ճամբարի բացման արարողության ժամանակ նոր մի ավանդույթի հիմքը նույնպես դրվեց: Երկրապահի ղեկավարի հրամանով հստակ տարիքային ցենզեր են սահմանվել պատանի եւ երիտասարդ երկրապահների համար: Ըստ այդմ` 16 տարին լրացած պատանի երկրապահներն արդեն համալրում են Երկրապահի երիտասարդական կառույցի շարքերը: Պատանի երկրապահի դպրոցն անցած եւ այսօր արդեն «Երիտասարդ երկրապահ»-ին անդամագվածներից մի քանիսն իրենց վկայականներն ստացան հենց այս արարողության ժամանակ:
Ճամբարի բացման առիթով համերգային ծրագիր ներկայացրին Էրեբունու «Պատանի երկրապահ» կառույցի փողային եւ ժողգործիքների նվագախմբերը:
Ճամբարականների առօրյան գերհագեցած է: Պարապմունքներ, դասընթացներ տարբեր ուղղություններով` շախմատ, սպորտային պարապմունքներ, դասախոսություններ, արտակարգ իրավիճակների, ոստիկանության մասնագետների համապատասխան դասընթացներ…
Հագեցած է նաեւ պատանի երկրապահների երեկոյան ծրագիրը` մշակությաին ծրագիր խարույկի շուրջ եւ կինոդիտում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
451 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1012 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է