3471 դիտում
16:37 03-06-2016
Գագիկ Բեգլարյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպմանը
Սոչիում՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ, տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի նախարարների հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի Հանրապետության ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Մոլդովայի, Սերբիայի Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Խրիստիդիսը, ինչպես նաև դիտորդ կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին համագործակցության համար՝ Մաքսիմ Սոկոլովն անդրադարձավ այն կարևոր դերակատարությանը, որ ունի տրանսպորտի ոլորտը ՍԾՏՀ-ը տարածաշրջանի կայուն տնտեսական և սոցիալական զարգացման մեջ՝ նշելով, որ առաջիկայում ևս անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում տրանսպորտային համակարգի ենթակառուցվածքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ՝ նոր տրանսպորտային երթուղիների մշակման հնարավորությունների, երկաթուղային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման դյուրացման և մի շարք այլ թեմաներով, որից հետո ելույթ ունեցան ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, նաև՝ ՀՀ-ում տրանսպորտի բնագավառում իրականացված օրենսդական փոփոխությունները։ Կարևորելով ՍԾՏՀ անդամ երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը, Գ. Բեգլարյանը նշեց, որ քայլեր կձեռնարկվեն՝ այդ հնարավորությունը հայկական փոխադրողների կողմից առավել արդյունվետ օգտագործելու ուղղությամբ։
ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարներն հանդիպման ընթացքում ընդունվեց համատեղ Հայտարարություն՝ ՍԾՏՀ երկրների տարածքում տրանսպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
15:33 23-10-2015
Նախարար Գագիկ Բեգլարյանը Բուխարեստում մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը
7728 դիտում
21:35 29-06-2017
Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված