211652_close_icon
views-count2001 դիտում article-date 14:09 04-06-2016

Սիրիայի բանակը ռուսական ուժերի օգնությամբ մոտեցել է Ռաքքա նահանգին

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է դաժան մարտերի արդյունքում մոտենալ Ռաքքա նահանգի սահմաններին, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Ria Novosti-ն: Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օժանդակությամբ Սիրիայի բանակը կարողացել է հետ գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Աբու-Ալ-Իլիաջ գյուղը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր ուժերն ու քուրդ զինյալները գրոհ էին սկսել Ռաքքայից դեպի հյուսիս ընկած հատվածում:

Նմանատիպ նյութեր