2184 դիտում
12:36 05-06-2016
Թուրքիայում զազա ժողովրդի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար` անվտանգության նկատառումներով. Ա. Պապյան
Հայաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի ներսում 4-5 մլն. զազա ժողովրդի գոյությունը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Սա շատ կարևոր է Հայաստանի համար, առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, որովհետև Թուրքիայի հետ, որում ապրում է զազա ժողովրդի հիմնական մասը, մենք լավ հարաբերւթյուններ չունենք և այդ իսկ պատճառով, շատ կարևոր է այս` 4-5 միլիոնանոց համայնքի գոյությունը, որի հետ ունենք միայն բարեկամական հարաբերություններ»,-ասաց Արա Պապյանը:
Այստեղ կարևոր դեր է խաղում այն, որ նրանք ևս, որպես ալևի, ենթարկվել են ցեղասպանության` 1937-38 թթ.
Թուրքիայում. և նրանց վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական է: Ավելին` Ցեղասպանության տարիներին զազաներն իրենք բազմաթիվ հայերի են փրկել:
Այս քիչ ուսումնասիրված ժողովուրդը պատկանում է իրանական լեզվական խմբին: Զազաները անատոլիական այդ շրջաններ են տեղափոխվել 9-10-րդ դարերում` Կասպից ծովի շրջակա շրջաններից երկար տարիներ ներկայացվել են գիտնականների կողմից որպես քրդական էթնիկ խմբի մաս: Սակայն, վերջին տարիներին գիտնականներն ապացուցում են, որ նրանք քրդեր չեն, այլ առանձին ազգություն։
Նմանատիպ նյութեր
806 դիտում
14:04 18-06-2015
Չադում անվտանգության նկատառումներով արգելել են փարանջա կրել
6957 դիտում
16:38 09-12-2016
Անվտանգության նկատառումներով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մերթընդմերթ փակվում է
20325 դիտում
21:49 10-06-2017
Կոմս Դրակուլայի ամրոցը փակվել է զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով
Այս բաժնից
793 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
901 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
844 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի