7509 դիտում
10:17 08-06-2016
Ուրանի վաճառքի համար ձերբակալված Առաքել Մովսիսյանի հորեղբորորդուն մեղադրանք դեռ չի առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի։ Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել։ Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով։
Հետագայում հայտնի դարձավ որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է: Շուտով կլրանա երկու ամիսը, ինչ այս միջադեպը բացահայտվել է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե Միհրան Մովսիսյանը կոնկրետ ինչում է մեղադրվում և արդյոք նա ուրանի ձեռքբերման հետ առնչություն է ունեցել։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ մինչ օրս Վրաստանի իրավապահները ՀՀ քաղաքացիների հարցով հա| իրավապահների հետ չեն կապվել։ Կարելի է ենթադրել, որ խմբի գործողությունները Հայաստանի հետ կապող ոչ մի տվյալ դեռ չկա քրեական գործում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
28050 դիտում
17:54 04-02-2020
Զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1199 դիտում
10:01 19-06-2015
Առաքել Մովսիսյանի գործով դատախազության գրությունը դեռ ճանապարհին է. ոտ-ոտ ուղևորվում է ՀՔԾ. Ժողովուրդ
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ