211652_close_icon
views-count5904 դիտում article-date 14:03 08-06-2016

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արածն աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ. Ն. Զոհրաբյան

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը պետական դավաճանություն է, որը աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ: Այս մասին այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Խայտառակ, անբարո նամակ` ուղղված Թուրքիայի նախագահին: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից«: Հիշեցնենք, որ Աթեշյանը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պետք է դիմել Աթեշյանին կարգալույծ անելու հարցով:

Նմանատիպ նյութեր