211652_close_icon
views-count2898 դիտում article-date 16:00 08-06-2016

Աշխարհում բռնությունները ռեկորդային մակարդակի են հասել. հետազոտություն

Նախորդ տարի աշխարհում զինված հակամարտությունների հետևանքով զոհերի թիվը վերջին 25 տարիների ամենաշատն է եղել, իսկ փախստականների թիվը առավելագույնի է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հետազոտությունն իրականացրել է Global Peace Index-ը: Առաջին հերթին, բռնություններկ կտրուկ աճ է գրանցվել Մերձավոր Արևելքի հակամարտությունների պատճառով: Աշխարհի ամենավտանգավոր երկիր է դարձել Սիրիան, որին հետևում են Հարավային Սուդանը, Իրաքը, Աֆղանստանը և Սոմալին: Նախորդ տարում ահաբեկչական հարձակումների թիվը ռեկորդային մակարդակի է հասել ողջ պատմության ընթացքում: Ամենաշատ հարձակումները արձանագրվել են Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում և Պակիստանում: Եվրոպան մնում է մոլորակի ամենախաղաղ տարածաշրջանը, սակայն մասնագետները նշում են, որ վերջին 5 տարիներին եվրոպական երկրներում ահաբեկչական հարձակումների թվի կտրուկ աճ է գրանցվել: Զեկույցը կազմվել է 23 գործոնների հիման վրա, այդ թվում՝ ներքին:

Նմանատիպ նյութեր