211652_close_icon
views-count4204 դիտում article-date 19:29 08-06-2016

Հայ օջախները պետք է լցվեն մանկան խինդ ու ծիծաղով.. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված տոնակատարության շրջանակում հունիսի մեկին մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի ընտանիքներում ծնված արու զավակներին և նրանց մայրերին գրկաբաց ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը: Վերջինս պաշտպանության նախարարի անունից նրանց է հանձնել խորհրդանշական ժամացույցներ՝ փոխանցելով նաև Սեյրան Օհանյանի հորդորը, այն է՝ փոքրիկները չափահաս դառնալու առաջին իսկ օրը կրեն այն՝ որպես խորհրդանիշ մեր հավերժական մաքառման, և իրենք էլ դառնան անձնուրաց պաշտպանը մեր հայրենիքի ու ժողովրդի: Ռուզաննա Խաչատրյանը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ջերմ բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին, նրանց մայրերին և քույրերին է հանձնել իր պատրաստած անակնկալները՝ նրանց մշտապես սատարելու պատրաստակամություն հայտնելով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/01/86801/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի էր ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ, ովքեր նկարազարդում էին գետինը: Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր