211652_close_icon
views-count2023 դիտում article-date 20:29 10-06-2016

Հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հետ կանչվի. Միքայել Մելքումյան

Հարկային օրենսգրքի նախագիծը, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այն պետք է հետ կանչվի, որովհետև չի կարողանում արտահայտել տնտեսության զարգացման ապագա միտումները: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: « Այս օրենսգրքով ամրագրվում է, որ հարկային ծառայության աշխատակիցը ամեն ժամ բիզնեսում կարող է ներկա գտնվել»,-ասաց նա: Անդրադառնալով երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթին, այսպես ասած՝ մոտիվներին, պատգամավորը համաձայնեց, որ ՝ ռազմարդյունաբերության համակարգը տնտեսության քարշակը պետք է դառնա: Նա կողմնակիցն է անվտանգությանն ուղղված բյուջեի ավելացմանը և այդ շրջանակներում պաշտպանական համակարգի ու խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները հարկերից լրիվ ազատված լինելուն:

Նմանատիպ նյութեր