Ֆլորիդայում համերգից հետո երկրպագուն կրակել է «Voice» նախագծի երգչուհու վրա, այնուհետև ինքնասպան եղել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը համերգից հետո կրակել է «Voice» նախագծի մասնակից, երգչուհի Քրիստինա Գրիմիի վրա, այնուհետ ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում: Քրիստինա Գրիմին և Before You Exit երաժշտական խմբի անդամներն ինքնագրեր բաժանելիս են եղել համերգից հետո, երբ տղամարդը կրակել է երգչուհու վրա, այնուհետև ինքնասպան է եղել` կրակելով ինքն իր վրա:
Հանցագործը մահացել է դեպքի վայրում: Երգչուհու կյանքը հաջողվել է փրկել, սակայն ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում:
Իրավապահ մարմինները պարզում են հանցագործի ինքնությունը և հանցագործության դրդապատճառները:
Հայտնի է, որ դեպքի վայրում գտնվել է մոտ 60 մարդ: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել: