211652_close_icon
views-count28293 դիտում article-date 10:43 13-06-2016

«Յաշիկի» երիտասարդ վարորդը չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները` ուղևորվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 12-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ի սպայական գումարտակի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes G 55 մակնիշի 59 PՈ 999 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆետոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ավտոմեքենայի դիմապակուն չի ունեցել տեխզննման կտրոն, իսկ նա ենթարկվել է բժշկական փորձաքննության որով հաստատվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը եղել է Երևանի բնակիչ Հայկազ Ղուկասյանը: Նշված օրինախախտման համար Հ. Ղուկասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ` 200 հազար դրամի չափով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր