211652_close_icon
views-count1846 դիտում article-date 13:12 13-06-2016

«Արի տուն» ծրագիրը հիացնում է մեր երիտասարդներին և օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով. Սփյուռքի նախարար

Հունիսի 13-ին տեղի ունեցավ 'Արի տուն' ծրագրի 2016թ առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի ևս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նախարարը նշեց. 'Սիրելի երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016թ.-ի 'Արի տուն' ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարվել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին և օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու եք շատ մեծ և հետաքրքիր բացահայտումներ, ձեռք եք բերելու ամենակարևորը՝ ընկերներ և բարեկամներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել և սիրով հյուրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի° երեխաներ հավատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար հիշարժան են դառնալու: Բարո°վ եք եկել Հայրենիք': Նախարարը Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի ամենակրտսեր մասնակցին՝ 14-ամյա Գևորգ Բաղդասարյանին (Սիրիա) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը: Այնուհետև ցուցարդվեց 'Արի տուն' ֆիլմը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Մարիանա Սահրադյանը և Հայկ Եսայանը: Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:

Նմանատիպ նյութեր