1099 դիտում
17:29 13-06-2016
Կխստացվի հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի տրանսպորտի վարչության և ՃՈ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 53 արձանագրություն: Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել է բացակայող 31 ճանապարհային նշան:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և խստացնել հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Աշխատակազմի տրանսպորտի և առևտրի վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ ու համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության և դատախազության հետ` բացառել նման ապօրինությունները:
«Օրենքով հստակ սահմանված է ավտոկայանատեղի համար տուրքի գանձման կարգը, ըստ որի նախատեսված չէ, որ ինչ- որ մեկը փողոցում կայանման գումար վերցնի քաղաքացուց: Բայց վերջերս էլի սկսել են դեպքեր արձանագրվել, երբ ինչ- որ անհայտ անձինք մեր քաղաքացիներից ավտոմեքենայի կայանման համար ապօրինի գումար են գանձում:
Այս հարցը պետք է լինի խիստ հսկողության և ուշադրության կենտրոնում: Անթույլատրելի և աններելի է, երբ մեր քաղաքացին
նախապես բարեխիղճ կատարում է ավտոկայանման համար օրենքով սահմանված վճարումը, իսկ ինչ-որ մարդիկ հենց այդ նույն քաղաքացուց գումար են շորթում կայանման համար:
Օրենքը շրջանցողները և անօրինական գումար գանձողները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության: Այս հարցում ակնկալում ենք նաև մեր համաքաղաքացիների աջակցությունն ու զգոնությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, կտեղադրվեն արգելափակման սարքեր:
Նմանատիպ նյութեր
948 դիտում
16:49 14-12-2015
Երևանում կխստացվի ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի նկատմամբ հսկողությունը
1232 դիտում
11:23 13-06-2014
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղի տուրքի վճարումից
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»