211652_close_icon
views-count47412 դիտում article-date 16:38 13-06-2016

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 37-ամյա վարորդը բեռնատար MAN-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե սյուներին ու հողաթմբին. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարում: MAN մակնիշի 407 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում` բախվելով ապառաժ քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Թ. Շուշանյանի կարգադրությամբ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակման համակարգի խոտանվելը. Իսկ հավաքվածներն էլ նշում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա բեռնատարը բախվելու էր մի քանի ավտոմեքենաների: Չի բացառվում, որ վարորդը մեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և հանկարծամահ եղել, ինչի համար քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Արմաշ գյուղում գրանցված Մանանա Գրեյն ՍՊԸ-ի հաշվեկշռում: Սպիտակի քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վարդաշատ գյուղի բնակիչ, 37-ամյա Գարիկ Հովհաննիսյանն է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր