211652_close_icon
views-count11338 դիտում article-date 14:13 14-06-2016

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում արդյո՞ք կան գերիներ եւ անհետ կորածներ, որոնց մասին մինչ օրս տեղեկություններ չկան

Հասարակության շրջանում շարունակվում է հետաքրքրությունը, թե ապրիլյան քառօրյա պատերազմում անհետ կործներ կան, հակառակորդի կողմն հայտնված բոլոր գերիների աճյունները հնարվոր է եղել հետ վերադարձնել, թե ոչ: Զոհերի հարազատներից ոմանք էլ չեն համակերպվում իրականության հետ, սպասելով իրենց զավակներին, հատկապես այն դեպքում, երբ նրանց աճյունները չեն տեսել: Սույն հարցերի շուրջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց անհետ կորածների, գերիների պատանդների հարցերով զբաղվող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով մեզ հետ զրույցոււմ միանշանակ հաստատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված ոչ մի անհետ կորած չկա եւ բոլոր գերիների մարմինները վերադարձվել են հայկական կողմին: Նրա խոսքով, ցանկացած նման խոսակցություն իրականության հետ կապ չունի: Ավելին, նշեց. «Թե' Հայաստանում, թե' Արցախում, ոչ ոք նման հարցով մեզ չի դիմել: Այդ օրերին ես, թե' Հայստանում էի, թե' Արցախում: Եթե անգամ նման դեպքեր էլ կան, եթե այդ հարցով դիմեն մեզ` մենք շատ շնորհակալ կլինենք»: Անդրադառնալով այն հարցին, թե զոհվածների ծնողներ կան, որոնք չեն հավատում այդ դաժան իրականությանը, քանի որ նրանց մարմինները չեն տեսել, ավելացրեց. «Դրանք այն դեպքում են, երբ մահը հասել է պայթյունի հետեւանքով եւ հնարավոր չի եղել մասունքներ հավաքել»:

Նմանատիպ նյութեր