4684 դիտում
09:04 15-06-2016
Եզդիաբնակ գյուղի գյուղապետը հրաժարական է տվել և մեկնել խոպան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Օթևան գյուղում տեղի ունեցածը թերևս խորհրդանշական է Հայաստանի ներկա վիճակի համար։ Մինչև վերջերս այս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բրո Ֆատոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Արդյունքում հուլիսի 3-ին այս համայնքում, որը շատ փոքր թվով բնակիչներ ունի, պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ ընդամենը տասնութ ընտրող ունեցող այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են։ Մասնավորապես գյուղապետի թեկնածու են առաջադրվել Ջամալ Սալմոյանը և Գոհար Սայադյանը։ Վերջինս Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է։ Ներընտանեկան «պայքարի» պատճառը ՀՀ ընտրական օրենսգիրքն է։ Համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, և կնշանակվի նորը։ Այս արգելքը շրջանցելու համար համայնքներում վաղուց կիրառվում է «դրածո» թեկնածուի համակարգը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
968 դիտում
17:00 29-04-2015
Ապօրինի ձեռք բերած զինամթերքը պահել է չհրկիզվող պահարանում և մեկնել «խոպան»
1855 դիտում
11:58 19-07-2024
Գողացել էր բարեկամի ողջ կարողությունն ու մեկնել խոպան․ Ախուրյանի ոստիկանության ուշագրավ բացահայտումը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»