1583 դիտում
13:47 16-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայ մարմնամարզիկներին. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունից վերջերս վերադարձած մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներին և գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
Հանդիպման ընթացքում ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց հայ մարզիկներին, ինչպես նաև Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանին՝ Եվրոպայի առաջնությունում գերազանց արդյունք գրանցելու համար:
«Երբ տեսնում ես այսպիսի տաղանդավոր տղաների, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում, հպարտանում ես, որ հայ ես: Շնորհավորում եմ բոլորիդ: Սպասված արդյունքներն արդեն կան: Պետք է կարողանաք ավելի շատ ներդնել, որպեսզի ուրախացնեք և՛ ձեր ծնողներին, և՛ մարզիչներին, և՛ ժողովրդին, և՛ մեզ: Դուք շատ մոտ եք կանգնած դրան: Նայելով ձեր մարզիչի աչքերին՝ տեսնում ես այն ուրախությունը, որը միայն հարազատի աչքերում կտեսնեիք: Ձեր հաջողությունն առաջին հերթին նրանցն է: Դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք: Ցանկացած հարց, դիմում, խնդրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Ձեր կողքին ենք լինելու»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները նվաճել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նժույգթափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հարություն Մերդինյանը: Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ էր նվաճել Արթուր Ավետիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7045 դիտում
17:01 12-12-2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Զամել Սայաֆ Ալ Շահրանիին
3703 դիտում
18:49 27-06-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենա է նվիրել ըմբիշ Ստեփան Սարգսյանին. տեսանյութ
3680 դիտում
22:58 19-07-2016
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց բասկետբոլի մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականին. ֆոտոշարք
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում