1244 դիտում
20:10 16-06-2016
Էկվադորի Վեհաժողովը Ղազախստանի և Չինաստանի հետ վիզայի ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին
Էկվադորը ևս մի քայլ արեց համընդհանուր քաղաքացիության կառուցման և Չինաստանի ու Ղազախստանի հետ վիզայի ռեժիմը փոխադարձաբար վերացնելու գործընթացում:
Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3026]կայքը[/url], այսօր առավոտյան Էկվադորի Վեհաժողովում իննսունհինգ ձայնով ընդունվեց Չինաստանի հետ միջազգային համաձայնագրի ստորագրումը, իսկ ութսունվեց օրենսդիրները կողմնակից էին Ղազախստանին:
Երկու պետությունների միջև համաձայնագրի ստորագրումից հետո Էկվադորի Սահմանադրական դատարանը որոշեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լինելու են սահմանադրությանը համաձայն և պահանջելու են օրենսդրական հավանություն:
Չինաստանի հետ համաձայնագիրը
Համաձայնագրի մի անգամ ուժի մեջ մտնելուց հետո Էկվադորի և Չինաստանի քաղաքացիներն ազատ կարող են մուտք գործել այս երկու երկրներ: Ասիայի ժողովուրդն Էկվադորոմ մեկ տարվա կտրվածքով կարող է մնալ առավելագույնն իննսուն օր, մինչդեռ Էկվադորի քաղաքացիները կարող են Չինաստանում մնալ երեսուն օր տարին մի քանի անգամ: Ժամանակային այսպիսի տարբերությունը պայմանավորված է յուրաքանչյուր ազգի ներգաղթային համակարգով:
Ինչպես տեղեկացնում է Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Դորա Ագիռեն՝ Չինաստանի հետ համաձայնագիրը երկու կառավարությունների կողմից կազմվել էր դեռ 2015 թվականի հունվարի յոթից: Նա նշեց, որ 2006 թվականին Էկվադորը ճանաչվել է լավագույն տուրիստական ուղղություններից մեկը: Չինստանից տուրիստական նպատակով մեկնած քաղաքացիների մեծ մասը մեկնել է էկվադորական տարածաշրջան: Ընդգծեց նաև, որ Չինաստանը աշխարհում առավել ինդուստրիալիզացված երկրներից մեկն է, և որ էկվադորկան արտադրանքը մեծ տեղ է գրավում այս շուկայում: Հավելեց նաև, որ Էկվադորն այս երկիր ներմուծված բանանի 23 տոկոսի մատակարարն է համարվում, ծովախեցգետնի 55 տոկոսինն ու 7 տոկոս հատիկավոր կակաոյինը:
Ագիռեն հավելեց նաև, որ Չինաստանը կարևոր դեր ունի նաև տարածաշրջանում կատարած ներդրումներում: 2010 թվականին Լատինական Ամերիկայում Չինաստանի կատարած ներդրումն հասնում էր 14.000 մլն դոլարի: Վերջին երեք տարիներին ներդրումների ծավալն ավելի է մեծացել, իսկ երկու երկրների միջև առևտուրը կազմում է 200.000 մլն դոլար, որը, սակայն, 2016 թվականին միտում ունի կրկնապատկվելու՝ հատելով 400.000 մլն դոլարի շեմը:
Ղազախստանի հետ համաձայնագիրը
Ղազախստանի հետ վիզայի հանման ռեժիմին համաձայն՝ երկու կողմերի քաղաքացիներն ունեն տարանցման, ազատ ելքի ու մուտքի հնարավորություն, սակայն ցանկացած հարյուր ութսուն օրվա մեջ միմիայն երեսուն օրվա համար:
Համաձայն Միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից ներկայացված զեկույցի՝ Ղազախստանն Ասիայի կենտրոնական մասում է գտնվում, նրա բնակչությունը 2014 թվականին կազմում էր 17 մլն: 1997 թվականից մինչև 2007 թվականը երկրի ՀՆԱ-ն աճել է 3,5 անգամ, տնտեսությունը հիմնականում կախված է նավթից: 2015 թվականից Ղազախստանը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղստանի հետ միասին ԵԱՏՄ-ի կազմում է:
Զեկույցում ասվում էր նաև, որ 2014 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Էկվադորից Ղազախստան արտահանվել է հիմնականում վարդեր ու բանան: Այժմ այս երկու երկրների միջև կայուն հարաբերություններ չկան, սակայն համաձայնագիրը ենթադրում է հարաբերությունների բարելավում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3026]կայքում:[/url]
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
18:19 04-02-2016
Ստորագրվել է ՀՀ և Մակաոյի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան