1185 դիտում
12:13 17-06-2016
Քրեական դատավարության մասնակիցը քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ
Քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչն իրեն չի հարցաքննել և իր մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարել: Բացի այդ, ինքը որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, սակայն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, երբ ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, պարզել է, որ իր անվան դիմաց առկա ստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում անհապաղ իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վարուժան Հ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների ծանուցման մասին արձանագրություններում առկա ստորագրությունները և ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Վարուժան Հ.-ի կողմից:
Այս կերպ՝ քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ բաժնի քննիչի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
17:37 17-02-2016
Դատապարտյալը ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է քրեակատարողական վարչության ծառայողներին
1251 դիտում
12:00 01-12-2015
Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է, որ ոստիկանության ծառայողն անցել է պաշտոնեական լիազորությունները
1255 դիտում
14:49 20-04-2016
Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրգործ
Այս բաժնից
841 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
490 դիտում
20:19 24-10-2024
Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
712 դիտում
20:07 24-10-2024
Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան