211652_close_icon
views-count1228 դիտում article-date 16:17 17-06-2016

Գրպանահատը բռնվեց դրամապանակը ձեռքին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, որը թիվ 46 երթուղու ավտոբուսում 1971 թ. ծնված Լիանա Թ.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, բանկային և զեղչի քարտեր, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր