211652_close_icon
views-count2406 դիտում article-date 16:11 17-06-2016

Քննություն է տարվում պարզելու՝ ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները. ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր