211652_close_icon
views-count3165 դիտում article-date 16:58 18-06-2016

Արամը մուտք է գործել նախկին կնոջ տուն եւ ծեծել նրան ու աներոջը

Արամ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ առանց Արմինե և Գրիշա Բադալյանների կամքը հաշվի առնելու, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի նրանց բնակարան: Բացի այդ, բնակարանում հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ` Արմինե Բադալյանի և վերջինիս հայրիկի` Գրշա Բադալյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ: Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 եւ 147 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր