211652_close_icon
views-count5143 դիտում article-date 16:03 18-06-2016

Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ հակառեկորդ է սահմանել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արտառոց հակառեկորդի հեղինակ է դարձել: Համաձայն Opta-հաշվարկների, պորտուգալացին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 34 անգամ տուգանային հարվածներ է կատարել (ամենաբարձր ցուցանիշը պատմության մեջ), սակայն ոչ մի անգամ չի գրավել մրցակցի դարպասը: Այդ հարվածներից 13-ը դիպել է պատին, 13-ը՝ դարպասից շեղ է գնացել, իսկ 8 հարված ետ են մղել դարպասապահները: Բացի Ռոնալդուից, առավել հաճախ տուգանային հարվածներ են իրականացրել և գոլ չեն խփել ռումիացի Գեորգե Հաջին՝ 27 անգամ, հոլանդացիներ Ռոնալդ Կումանը՝ 22, Ուեսլի Սնեյդերը՝ 18 և իտալացի Ֆրանչեսկո Տոտին՝ 18 անգամ: Ամենաարդյունավետը տուգանային հարվածներ խոշոր մրցաշարերի պատմության մեջ կատարել են գերմանացի Թոմաս Հեսլերը (10 հարված, 2 գոլ, 20% արդյունավետություն), անգլիացի Դևիդ Բեքհեմը (13-ից 2 գոլ) և բուլղարացի Խրիստո Ստոիչկովը (17-ից 2 գոլ):

Նմանատիպ նյութեր