38025 դիտում
12:28 20-06-2016
Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են BMW-ն, Opel-ները, Hyundai-ն ու 06-ը. վարորդներին ու վիրավորին օգնության են հասել դեսպանատան աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Hyundai մակնիշի 90 ՏԼ 220 համարանիշի, Opel մակնիշի 32 ՏՕ 274 համարանիշի, BMW մակնիշի 17 VT 700 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 09 ՏՕ 703 համարանիշի և Opel մակնիշի 17 PT 007 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, քանի որ, ըստ տեղեկությունների` վթարված 5 ավտոմեքենաներն էլ ապահովագրված են նշված ընկերությունում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում` խուսափելու համար խցանումից, իսկ խցանումը մինչև նրանց ժամանումը ձգվում էր մոտ 1,5 կիլիոմետր:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+