211652_close_icon
views-count2257 դիտում article-date 20:02 20-06-2016

Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. Ալաշկերտի մրցակիցը 2-րդ փուլում կարող է դառնալ Թբիլիսիի «Դինամոն»

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Այս փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը դարձավ Անդորրայի «Սանտա Կոլոման»: Այս թիմին հաղթելու դեպքում 2-րդ փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Վրաստանի չեմպիոնի` Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Նշենք, որ ՉԼ-ի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 28-ին և 29-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 5-ին և 6-ին: Որակավորման 2-րդ փուլի հանդիիպումները կկայանան հուլիսի 12-ին և 13-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 19-ին և 20-ին:

Նմանատիպ նյութեր