4285 դիտում
14:04 22-06-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով ՊԳԿ հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի, իսկ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Անդրադառնալով ՊԳԿ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին` այդ թվում` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում», «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընրանքային օգտագործումը Հայաստանում», «Ազգային բուսասանիտարական հսկողության ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» և այլ ծրագրերին` նախարարն ընդգծել է համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը:
Պարոն Ռայմունդ Ջեհլեն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և ՊԳԿ փոխգործակցության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված խնդիրները և իր կողմից հնարավորինս աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
13:59 27-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
1957 դիտում
18:25 10-04-2014
Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1156 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան