211652_close_icon
views-count5141 դիտում article-date 17:49 22-06-2016

Եվրո-2016. Կրիշտիանու Ռոնալդուն իրեն հարց ուղղած լրագրողի խոսափողը խլել և շպրտել է լիճը. տեսանյութ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոնֆլիկտ է ունեցել Correio da Manhã TV (CMTV) հեռուստաընկերության լրագրողի հետ: Հունգարիայի հետ Եվրո-2016-ի խմբային փուլի հանդիպումից առաջ պորտուգալական հավաքականի խաղացողները լճի մոտ զբոսնելիս են եղել, երբ հեռուստաընկերության լրագրողը մոտեցել է Ռոնալդուին և հարցրել. «Ռոնալդու, դու պատրա՞ստ ես այսօրվա խաղին»: Ռոնալդուն առանց որևէ խոսք ասելու լրագրողի ձեռքից խլել է խոսափողը և այն նետել լիճը: Նշենք, որ Ռոնալդոն բազմիցս CMTV-ին մեղադրել է իր անձնական կյանքի վերաբերյալ հակասական և ստահոդ տեղեկություններ տարածելու մեջ: Բացի այդ, Ռոնալդուն հրաժարվել է երբևիցե շփվել Correio da Manhã-ի աշխատակիցների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր