211652_close_icon
views-count1482 դիտում article-date 14:27 23-06-2016

Եթե մինչև սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն չհայտարարի, որ առկա է 16 միլիոն դոլարը` տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովման համար` նախագիծը չեղյալ կհամարվի

Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում գործադիրի քննարկմանը ներկայացնելով «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, նշեց, որ, եթե մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարի, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են, տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովում` նույնականացման քարտերի ձեռքբերելու համար, ապա նախագիծը չեղյալ կհամարվի: Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային համակարգ: Քվեարկության օրը ընտրողների գրանցումը կատարվում  տեխնիկական սարքի միջոցով, մատնահետքերով, իսկ ընտրողը դուրս է հրավիրվում ընտրական սենյակից, եթե սարքով պարզվում է, որ ընտրողն արդեն  մասնակցել է ընտրության: Սրա համար անհրաժեշտը է 16 միլիոն դոլար: «Բայց մինչև սեպտեմբերի 1-ը ողջամիտ ժամկե՞տ է: Արձակուրդներ են, հասկանում եմ, որ միջազգային կառույցները պետք է ֆինասավորման խնդիր լուծեն: Չգիտեմ, մենք կկարողանա՞նք այս հարցին լուծում տանք մինչև սեպտեմբերի մեկը»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ նկատեց, որ սա բացառիկ պայմանավորվածության  արդյունք է։ «Այս ամբողջ ընթացքում շատ մանրամասն աշխատանք է գնում պոտենցիալ դոնոր կառույցների հետ, հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ, որը համադրում է այլ դոնորների հնարավորությունները և այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե ամբողջ ֆինանսավորումը ծրագրի, որը նախնական ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԵՄ պատվիրակության կողմից գնահատված է շուրջ 16 միլիոն դոլարի չափ, եթե դա հնարավոր լինի ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն՝ դոնորական գումարներով այդ ծրագրի իրականացումը, ապա նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանք է իրոք պետք լինելու, որպեսզի ծրագիրն իրականանալի դառնա: Դա հենց կառավարության, պետության բարի կամքի դրսեւորումն է դեպի այս գործընթացը »,- ասաց Վիգեն Սարգսյանը: Վարչապետն առաջարկեց հաստատել նախագծերի փաթեթը, առաջիկա 2 օրվա ընթացքում քննարկել և հետո ստորագրել:

Նմանատիպ նյութեր