211652_close_icon
views-count67528 դիտում article-date 16:07 23-06-2016

Գեղարքունիքի մարզում հասունանում է նոր բունտ. սպանվածի, առևանգվածի և բռնաբարության փորձից տուժողի հարազատները սպառնում են դատարանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 22–ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվայալներն իրացնելիս` ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 7-րդ տան բնակիչ, 40-ամյա Մարտին Հակոբյանին: Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վարդենիսում հայտնի է «Չոշեյի Մարտին» մականվամբ և բազմաթիվ անգամներ հայտնվել է քրեական, այդ թվում` ծեծկռտուքներ, սպանություն, խուլիգանություն, անձի առևանգում պատմությունների մեջ: Վերջինս կասկածվում է Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի վարչական տարածքում գտնվող, Վարդենիսի նախկին ոստիկանապետին և Վանևանի գյուղապետին պատկանող Վանևան անվամբ ռեստորանային համալիրում հունիսի 19-ին մի խումբ անձանց հետ անձի առևանգում, խուլիգանություն, բռնաբարության փորձ կատարելու ժամանակ ակտիվ մասնակցություն ունենալու մեջ: Նշված փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում քննիչ Ալիկ Սուքիասյանը ստորագրութամբ ազատ է արձակել «Չոշեյի Մարտինին»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մարտինը մեկ այլ աղմկահարույց սպանության գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն նրա հետ եղած 2 անձինք` Հրանտ Շաբոյանն ու Զոհրաբ Կարապետյանը կալանավորված են: Վերջիններս 2015 թ.-ի սեպտեմբերի 20-ին Ծովակ գյուղում դաժան ծեծի էին ենթարկել Հրավառ Սարգսյանին , ով մահացել էր: Դեպքից հետո «ոհմակը» դիմել էր փախուստի: Վարդենիսցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հետո էլ ասում են, թե օրենքը բոլորի համար գործում է: Ոստիկանները բռնում են, քննիչն ու դատավորը` թողում են: Հո սիրուն աչքերի համար չեն թողել: Եթե Ծովակի սպանության գործով կալանավորեին, ապա Վանևանի դեպքը տեղի չէր ունենա: Եթե վստահ ենք, որ Ծովակի գործով նա մեղավոր է, ապա Վանևանի գործով էլ ակտիվ մասնակցույթուն է ունեցել: Էս ում աչքերին են թոզ փչում: Քննիչն ու դատավորը հաստատ թողել են դրան ինչ-որ անձանց ճնշման տակ: Սաղ Վարդենիսը գիտի, որ դրանց թիկունքին կանգնած են հանցագործ աշխարհում ինչ-որ հայտնի դեմքեր, ովքեր իրենք են թելադրում դատավորին, թե երբ և ոնց դատ անի»: [b]Քննիչի որոշմամբ ազատ արձակված «Չոշեյի Մարտին», 40 ամյա Մարտին Հակոբյանը [/b] [img]/ups/images/0509245001466684197660097.png[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր