211652_close_icon
views-count6935 դիտում article-date 21:05 23-06-2016

Մխիթարյանի գործակալը «Բորուսիայի» հետ բանակցություններում շպրտել է աթոռը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, որը հայտնի է իր տաքարյուն բնավորությամբ, խիստ զայրացել է, որ գերմանական ակումբը հայ ֆուտբոլիստին չի ցանկանում բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Բորուսիայի» հետ վերջին բանակցությունների ժամանակ Մխիթարյանի գործակալը շպրտել է աթոռը: «Բորուսիան» Իլկայ Գյունդողանի և Մատս Հումելսի վաճառքից հետո մտադիր է մնացած առաջատար խաղացողներին իր կազմում պահել, սակայն Մխիթարյանը ցանկանում է Անգլիա տեղափոխվել: «Մխիթարյանն այն մարդը չէ, որ խնդիրներ ստեղծի: Դա իմ գործն է: Մենք չենք հանձնվելու», ասել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր