211652_close_icon
views-count5793 դիտում article-date 23:53 23-06-2016

Պատմության այս օրը․ 1972 թվականի այս օրը ծնվել է Զինեդին Զիդանը

1846 թ. – բելգիացի Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսաֆոնի համար ստացավ արտոնագիր: 1868 թ. – ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր ստացավ տպագրական մեքենայի համար: 1894 թ. – ստեղծվեց Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: 1912 թ. – ծնվել է Ալան Թյուրինգը, անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ (մահ. 1954 թ.): 1852 թ. – մահացել է Կառլ Բրյուլովը, ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ (ծն. 1799 թ.): 1936 թ. – ծնվել է Ռիչարդ Բախը, ամերիկացի գրող, արձակագիր, («Ջոնաթան Լիվիգստոն ճայը», «Պատրանքներ»): 1956 թ. – մահացել է Մայքլ Արլենը, սփյուռքահայ նշանավոր գրող (ծն. 1895 թ.): 1972 թ. – ծնվել է Զինեդին Զիդանը, ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2011 թ. – Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի «Փրուդենշալ Սենթր» մարզապալատում տեղի ունեցավ բասկետբոլի 2011թ. NBA-ի դրաֆթը:

Նմանատիպ նյութեր