211652_close_icon

Այս գիշեր շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. ԼՂՀ ՊՆ

views-count5815 դիտում article-date 09:25 25-06-2016
Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր