211652_close_icon
views-count5053 դիտում article-date 23:07 27-06-2016

Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն` ընդդեմ Նարեկ Մալյանի և Իզաբելլա Աբգարյանի

Այսօր Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի   հայցը՝ ընդդեմ  ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, քաղաքացի Իզաբելլա Աբգարյանի: Մհեր Ենոքյանը պահանջում էր 2մլն  դրամ փոխհատուցում՝ իրեն զրպարտելու համար: Հիշեցնենք, որ նա Նարեկ Մալյանին դատի էր տվել սոցիալական ցանցում իր այն գրառման համար, որ «քանի դեռ մեր երկրում մարդիկ իրենց իրավունք կվերապահեն տարբեր տեղերում մարդասպաններին սրբացնել, բազմաթիվ Բարաբբաներ՝ Հիսուսի փոխարեն Պիղատոսի կողմից ազատված մարդասպանը, ազատ կարձակեն, ու Քրիստոսներ կխաչվեն»: Իսկ Իզաբելլա Աբգարյանին Մհեր Ենոքյանը դատի էր տվել նրա այդ գրառման տակ գրառման համար: Հիշեցնենք, որ մինչ այս 24 մտավորականներ էլ դիմել էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ դատապարտելով իր խորհրդականի պահվածքը: Նամակում մասնավորապես ասված է. «Մենք դատապարտում ենք 20 տարվա վաղեմության գործով ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում՝ բանավեճի թույլատրելի բոլոր նորմերը անցնող գրառումների տեսքով՝ ուղղված թե՛ Ենոքյանի, թե՛ արդար դատ պահանջող, կամ, թե Ենոքյանին սատարող քաղաքացիների հասցեին: Ձեր խորհրդականն է՛լ ավելի ագրեսիվ դարձավ, երբ նրա դեմ Ելենա Օվսյաննիկովայի զրպարտության գործով ներկայացված հայցին ավելացավ ևս մեկը՝ Մհեր Ենոքյանինը: Այսպիսով, Ձեր խորհրդականի դեմ երկու հայց կա զրպարտության գործով, ինչը ամենևին չի կարող պատիվ բերել ՀՀ ոստիկանությանը»: Նարեկ Մալյանը դատարանի վճիռին անդրադարձել է գրելով. «Օվերտոնի պատուհանը փակվեց»: Ավելի վաղ նա ՖԲ իր էջում share էր արել այն տեսանյութը, որում Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ սպանել էր համակուրսեցի Աղաջանովին:

Նմանատիպ նյութեր