211652_close_icon

Սամվել Բաբայանի պարտքատերերը չեն պատրաստվում ետ պահանջել պարտքերը. «Ժողովուրդ»

views-count3979 դիտում article-date 09:13 28-06-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից և ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն: Ըստ թերթի տեղեկությունների՝ նրանցից շատերն ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր