211652_close_icon
views-count90948 դիտում article-date 11:37 29-06-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պրոֆեսոր Գեորգի Օկոևը հայտնեց. «Կինը պառկած է եղել հղիների հսկողության բաժնում՝ 33 շաբաթական հղիությամբ: Գիշերը հանգիստ է եղել, ոչ մի գանգատ չի ունեցել: Իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ցավերի գանգատ է ունեցել: Զննվել է անմիջապես հերթապահ բժշկի կողմից և ախտորոշվել է ներարգանդային պտղի մահ, և քանի որ գանգատները նման են եղել ընկերքի կենտրոնական շերտազատման, ապա ախտորոշումը հաստատելու համար անցել է գերձայնային հետազոտություն: Քանի որ առկա էր նման բարդություն, որը բավականին լուրջ վիճակ է, հարկավոր էր ընդհատել հղիությունը»: Ապա պրոֆեսորը հավելեց, որ առավոտյան մոտավորապես ժամը 7 անց կեսի սահմաններում իրեն զեկուցել են դեպքի մասին և ստացել են Կեսարյան հատման մասին իր համաձայնությունը: Պրոֆեսորի խոսքով՝ ընկերքի կենտրոնական շերտազատման ընթացքն ունի կայծակնային արագություն և կանխագուշակել նման բանը անհնարին է: Մոտավորապես 1-2 տոկոս դեպքերում հղիության ընթացքում այդ խնդիրն ակա է և, ցավոք, հանգեցնում է և ներարգանդային պտղի մահվան, և ժամանակ է պահանջում՝ կնոջը ծննդօգնության հաստատություն հասցնելու համար, ինչը, իր հերթին, բերում է ավելի շատ մեծ բարդությունների: Իսկ նշված դեպքում այդ պրոցեսը տեղի է ունեցել հենց բժիշկների աչքի առաջ: Գ. Օկոևը հավելեց նաև, որ իրավապահ մարմինները տեղեկացված են դեպքի մասին և կկատարվի նորածնի դիակի հերձում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր