4208 դիտում
11:46 29-06-2016
Փոխվել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի նկատմամբ խափանման միջոցը
Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է գործը վերահսկող դատախազի որոշմամբ:
Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով` Մ. Չիլինգարյանի խափանման միջոցի փոխոխության հիմքը առողջականն է:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ 1 օր անց տեղափոխվել Երեւանի կայազորային հոսպիտալ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
15:42 14-03-2014
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող կնոջ նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»