15221 դիտում
12:54 29-06-2016
Հերթական մանկապիղծը 2 անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կիսակառույց շինություններից մեկում
Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով 14 տարին չլրացած մանկահասակներ` 5-ամյա Ա-ի և 9-ամյա Ա-ի անօգնական վիճակը, նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, այդ թվում` համասեռական բռնի գործողություններ:
Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող կիսակառույց շինություններից մեկում, տարբեր օրերի:
Այսինքն, Տիգրան Կարապետի Գասպարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին