211652_close_icon
views-count4358 դիտում article-date 16:15 29-06-2016

Մահացել է հայ մեծանուն ու աշխարհահռչակ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ ճանաչված արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը

79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից: Հրաչյա Մաթևոսյանն ուներ մի շարք առողջական խնդիրներ, նաև տառապում էր պարկինսոնի հիվանդությամբ: Նա ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։‌ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է սիրված արձակագրի ընտանիքին:

Նմանատիպ նյութեր