2634 դիտում
21:15 29-06-2016
Բասկետբոլի Հայաստանի ազգային ընտրանին համառ պայքարում զիջեց գործող չեմպիոնին
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջեց ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է:
Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 23 միավոր:
Նախօրեին մեր հավաքականը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային:
Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
18:56 31-07-2022
Շախմատի Օլիմպիադա. Կանանց Հայաստանի ընտրանին զիջեց Էստոնիային
1650 դիտում
13:50 05-08-2019
Մ18 ԵԱ․ Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին՝ ոսկե մեդալակիր
1551 դիտում
15:33 23-07-2022
Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների ընտրանին սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
2221 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2875 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2401 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում