211652_close_icon
views-count2272 դիտում article-date 18:22 30-06-2016

Առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողը ժամանել է Բավրայի սահմանային անցակետ և ներկայացել ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.30-ին, Վրաստանից ՀՀ Բավրայի սահմանային անցակետ է ժամանել և բաժնի ծառայողների ուղեկցությամբ բաժին ներկայացել 1991 թ. ծնված Ֆելիքս Ա.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր