4390 դիտում
21:00 30-06-2016
Կառավարությունն ամեն ինչ անելու է Վերին Լարսում ստեղծված իրավիճակում մեր քաղաքացիներին սատարելու համար. Հովիկ Աբրահամյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են:
Այնուհետև վարչապետին զեկուցվել են մանրամասներ Վերին Լարսում ընթացող գործընթացների մասին: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը:
Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:
Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն նշվեց, համապատասխանաբար, Արտակարգ իրավիճակների նախարարությունը օպերատիվ կապի մեջ է թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ:
Վարչապետի նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:
ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով այս պահի դրությամբ իրականացրել է 142 ուղևորի փոխադրում:
Նմանատիպ նյութեր
707 դիտում
11:23 25-06-2014
ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար
1135 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված