211652_close_icon
views-count61490 դիտում article-date 12:03 01-07-2016

Սպանություն Երևանում. Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են Հույսի Ավանում 16-ամյա տղայի սպանության և նրա եղբոր դանակահարության դեպքը

Երեկ՝ հունիսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հույսի Ավան 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի բնակիչ, 16-ամյա Հայկ Ասիրյանն է, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահանում է: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ: Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն թաղամասի նույն փողոցի բնակիչներ, 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը և 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: Եվ մահացածը, և վիրավորները մարմնի տարբեր մասերում ունեցել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Ասիրյանը վիրավոր Ա. Ասիրյանի եղբայրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ եղբայրներին դանակահարել է Ռ. Սահակյանը, ով կասկածվում է նշված հանցագործությունը կատարելու մեջ: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը, որն ընթերակաների ներկայությամբ առգրավվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր