211652_close_icon
views-count2819 դիտում article-date 09:21 02-07-2016

Հայաստանի պարտքը շարունակում է աճել. պատկերավոր ասած՝ մեկ ամսում այն ավելացել է 55 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով: Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում: Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում մոտ 36 մլն դոլարով: Եթե համադրենք այս երկու ցուցանիշները, ապա կստացվի, որ մեր պարտքը, պատկերավոր ասած, մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 55 մլն դոլարով: Իսկ սա արդեն համահունչ է վերջին տարիներին արձանագրվող պարտքի աճի տեմպին: Մի ուշագրավ փաստ: Պետական պարտքի այսպիսի աճը եղել է հիմնականում ներքին պարտքի կտրուկ աճի պատճառով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր