Հետաքրքիր տեսանյութ այն մասին, թե ինչպես է կաթ խմում պանդան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից:
Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ: Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են:
Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների:
Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր: